211652_close_icon
views-count1545 դիտում article-date 12:28 14-01-2015

ԼՂ հիմնահարցը քննարկելու համար Բաքու է ժամանել ԵՄ հատուկ ներկայացուցիչը

Երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Եվրամիության՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az: Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունում հայտնել են, որ այցի շրջանակներում ԵՄ ներկայացուցիչը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի ղեկավար անձանց հետ: Քննարկվելու են ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Նմանատիպ նյութեր