211652_close_icon
views-count1502 դիտում article-date 12:03 12-11-2015

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերի հետ քննարկել են ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) Բեռլինում հանդիպում են անցկացրել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այդ մասին նշված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Instagram-ի իր էջում Ուորլիքը գրառել է. «Ուրախ եմ Բեռլինում հանդիպել Գերմանիայի ԱԳ նախարար Շըայնմայերի հետ, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»: Նշենք, որ Գերմանիան մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի մեջ և 2016 թվականի հունվարի 1-ից նախագահելու է ԵԱՀԿ-ն:

Նմանատիպ նյութեր