211652_close_icon

ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի նաև Ադրբեջան՝ քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

views-count3803 դիտում article-date 20:23 19-10-2016
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան։ Այս մասին ադրբեջանական Report կայքին հայտնել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից։ Հերբերտ Զալբերը Բաքվում մի շարք բանակցություններ կունենա ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ, որոնց հետ կքննարկի Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ Հիշեցնենք, որ այս շաբաթ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան։ Այս մասին հոկտեմբերի 18-­ին հայտնել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նմանատիպ նյութեր