211652_close_icon
views-count1989 դիտում article-date 18:14 15-01-2015

Թայլանդում փղերը հարձակվել են ավտոմեքենաների վրա

Թայլանդում փղերը ավտոմեքենաներին ոչ ադեկվատ են արձագանքում: Վերջին մեկ շաբաթում գրանցվել է դրանց վրա հարձակման 3 դեպք: Վերջինը եղել է «Կհաո Յայ» ազգային պարկում: Փիղը տրորել է ավտոմեքենան: Բարեբախտաբար, զբոսաշրջիկները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Պարկի աշխատակիցները հայտարարել են, որ զբոսաշրջիկները հաճախ իրենք են փղերին հրահրում ագրեսիվ գործողությունների՝ նրանց կատաղեցնելով լապտերների լույսով: Բացի այդ, հունվարին փղերի մոտ բազմացման շրջան է եւ նրանք սովորականից ագրեսիվ են:

Նմանատիպ նյութեր