962 դիտում
20:45 15-01-2015
Օբաման «պատերազմի նախագահ» է. Bergens Tidende
«ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր կառավարելու ընթացքում խիստ հիասթափեցրել է աշխարհի հզորներին»,-գրում է նորվեգական Bergens Tidende պարբերականը:
«Երբ նա հաղթեց 2008 թվականի նախագահական ընտրություններում, հույսերը մեծ էին, որ երկրի արտաքին քաղաքականությունում խաղաղ քայլեր կձեռնարկվեն: Սակայն Օբաման «խաղաղության մրցանակ» ստացավ այն ժամանակ, երբ ամերիկացիներն Աֆղանստանում իրականացրեցին երկրի պատմության ամենազանգվածային օպերացիան: Իսկ Օբաման մրցանակը ստանալիս փորձում էր արդարացնել ԱՄՆ-ի պատերազմական փիլիսոփայությունը:
Օբաման իսկապես արժանի է «պատերազմի նախագահ» կոչմանը: 2009թ-ից ի վեր նա այնքան երկրի վրա է «հարձակվել», որ ԱՄՆ ոչ մի նախագահ այդ առումով նրան չի գերազանցել: Օրինակ՝ Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Սոմալի, Եմեն, Պակիստան: Այսքանը բավարար չէ, որովհետեւ նախագահն այժմ էլ Սիրիայի վրա է աչք դրել»,-գրել է պարբերականը:
Նմանատիպ նյութեր
4823 դիտում
00:34 07-02-2014
Ինչպես է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 20 տարի անց դիմավորում եղբորը. տեսանյութ
1961 դիտում
19:12 04-12-2014
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ 3D ձևաչափում. տեսանյութ
1089 դիտում
12:46 12-05-2015
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ
Այս բաժնից
898 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
772 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
835 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ