211652_close_icon
views-count8451 դիտում article-date 10:53 15-01-2015

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Opel-ը, Honda-ն ու Mercedes-ը. հիվանդանոց է տեղափոխվել «Առագաստ» սրճարանի երգչուհին

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Արտակ Բալտայանի վարած Opel մակնիշի 35 ՏT 163 համարանիշի, 36-ամյա Հասմիկ Բալասանյանի վարած Honda մակնիշի 33 ՕՕ 037 համարանիշի և 23-ամյա Սերգեյ Չոբանյանի վարած Mercedes մակնիշի 34 CՍ 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի վարորդ Հ. Բալասանյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գարսոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Հ. Բալասանյանը որպես երգուհի աշխատում է «Առագաստ» սրճարանում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր