211652_close_icon
views-count2588 դիտում article-date 16:15 15-01-2015

Լոս Անջելոսի հայությունը բողոքի ցույց կանցկացնի՝ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով

«Մարդասպանը պետք է հանձնվի հայ իրավապահներին եւ դատվի Հայաստանում»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական վերածնունդ» շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրանց հայտարարությունը ներկայացնում է ստորեւ. «Ցույցը տեղի կունենա հինգշաբթի, հունվարի 15-ին՝ երեկոյան 7:00-ին, ՀՀ հյուպատոսության առջեւ, Սենթրալ փողոցի վրա: Հունվարի 12-ին, 2015 թ. ռուս զինվորը սպանել է Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին եւ վիրավորել նորածին երեխային: Մեր հայրենակիցները Հայաստանում եւ սփյուռքում պահանջում են, որ մարդասպանը հանձնվի հայ իրավապահներին: Նա պետք է դատվի Հայաստանում: Մենք սատարում ենք մեր հայրենակիցներին: Կանգնած ենք գյումրեցիների կողքին: Մեր հայրենակիցները Հայաստանում մենակ չեն: Սփյուռքը Հայաստանի հետ է»:

Նմանատիպ նյութեր