211652_close_icon
views-count2864 դիտում article-date 17:44 15-01-2015

Գլխավոր դատախազության շենքի մոտից 2 ակտիվիստ բերման ենթարկվեցին, որոնցից մեկը Արգիշտի Կիվիրյանն է

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից բերման ենթարկվեցին 2 ակտիվիստ, որոնցից մեկը Արգիշտի Կիվիրյանն է, մյուսի ինքնությունը դեռ հայտնի չէ: Ինչպես փախանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ակտիվիստները դատախազության շենքի դիմացի մայթից փորձել են մոտենալ դատախազության շենքին, սակայն իրավապահները պատ կազմելով՝ թույլ չեն տվել, իսկ երբ ակտիվիստները համառել են, ձեռքերից և ոտքերից բռնելով՝ նրանց բերման են ենթարկել: Այս պահին ակտիվիստները դեռևս ՀՀ գլխավոր դատախազության շենքի տարածքում են: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/15/39775/]ավելի վաղ հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քաղաքացիները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ այսօր՝ հունվարի 15-ին, բողոքի ակցիա էին անցկացնում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով: Ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձել էին այրել Ռուսաստանի Դաշնության դրոշը, սակայն մյուսները թույլ չէին տվել: Ակցիան վերահսկվում էր ոստիկանների կողմից, ովքեր թույլ չէին տալիս նրանց շատ մոտենալ դեսպանատանը:

Նմանատիպ նյութեր