211652_close_icon
views-count2628 դիտում article-date 07:41 16-01-2015

Երևանի քաղաքապետարանը գնել է մեծ քանակությամբ բենզին և դիզվառելիք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանն անցած տարվա վերջին բենզինի և դիզվառելիքի հսկա պաշարներ է գնել: Ըստ տեղեկությունների, քաղաքապետարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից գնել է «Պրեմիում» տեսակի 621 հազար 276 լիտր բենզին, որի համար վճարել է 292 մլն դրամ: Իսկ, ահա, «ՍԻ ՓԻ ԷՍ օիլ» ընկերությունից գնել է ոչ միայն «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք: «Ռեգուլյար» տեսակի բենզինի քանակությունը կազմել է 1 միլիոն 34 հազար 621,1 լիտր, որի համար վճարել է 465 միլիոն 579 հազար 495 դրամ: Իսկ դիզելային վառելիք եղել է 161 հազար 46 լիտր, որի համար վճարվել է 71 մլն 665 հազար 470 դրամ: Նույնիսկ, եթե ընդունենք, որ քաղաքապետարանն այդ խմբաքանակը գնել է ողջ տարվա կարիքները հոգալու համար, միևնուն է, պետք է արձանագրել, որ ծավալները բավականին մեծ են: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն ունի մոտ 50 ծառայողական ավտոմեքենա, որոնք, ենթադրում ենք, որ ամեն օր չեն գնում Մեղրի ու վերադառնում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր