211652_close_icon
views-count7272 դիտում article-date 11:15 08-11-2016

Երրորդը մեծ քանակությամբ բենզին է ներկրում Ռուսաստանից և Ռումինիայից. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ. [b]– Պարոն Շաբոյան, վարչապետ Կա­րեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է հաստատվեն հավասար խաղի կանոններ, և որ այսուհետ ցանկացողները կարող են բենզին կամ բանան ներկրել։ Իսկ սա նշա­նակում է, որ մինչ հիմա դա հնարա­վոր չի եղել։ Այղպիսով կարո՞ղ ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում ազատ մրցակցու­թյան չի եղել։[/b] – Ձեր սուբյեկտիվ վերաբերմունքն է, թե մրցակցություն չի եղել։ Իհարկե, մրցակցության ոլորտում խնդիրներ կան, մենք չենք ասում, թե ամեն ինչ իդեալական է։ Ամեն դեպքում այն խնդիրները, որոնք գտնվում են հանձնաժողովի տիրույթում, ուսում­նասիրության շրջանակներում մենք հետևողական ենք եղել, որ դրանք լուծվեն։ Իհարկե, պարբերաբար խն­դիրներ են առաջանում, և մենք չենք կարող ասել, թե դրանք ամբողջու­թյամբ լուծում-ավարտում ենք, և դրանք այլևս չկան։ Խնդիրները լուծ­վում են, բայց ժամանակի ընթաց­քում կարող են նոր խնդիրներ առա­ջանալ։ Մենք պետք է առարկայա­կան քննարկենք։ [b]– Օրինակ՝ բանանի ներկրման շուկան, որտեղ եթե չասենք մոնո­պոլ, ապա գեր-գերիշխող դիրք գրա­վող ընկերություն կա՝ «Քեթրինը», որն իր այդ հնարավորության արդ­յունքում գին է թելադրում։ Ադրբեջանում վերջերս ազատականացվեց այդ շուկան, ու բանանի գինը կրկնա­կի իջավ։ Ինչո՞ւ Հայաստանում հնա­րավոր չէ նման պայմաններ ունենալ։[/b] – Ես ձեր ասածների հետ համա­ձայն չեմ, այս տարիների ընթացքում մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել այդ ոլորտը, որովհետև, այո, այդտեղ կա գերիշ­խող դիրք զբաղեցնող ընկերություն, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանից բացի այսօր բազմաթիվ ընկերություններ ոչ միայն երրորդ երկրներից, այլեւ ԵՏՄ երկրներից բանան են ներկրում։ Միգուցե, այո, փոքր ընկերություններ են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Իսկ մեր հանձ­նաժողովի խնդիրը մուտքի խոչըն­դոտները բացառելն է։ Եվ ցանկա­ցած տնտեսվարող եթե շահավետ է համարում նման գործունեությամբ զբաղվելը, զբաղվի ղրանով։ [b]– Մամուլում հրապարակումներ եղան, որ «Քեթրին» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը մաքսազերծումից հետո կանգնեցրել է բանան ներկրող մեքենան և մարդ­կանց զգուշացրել, որ այլևս նման բան չանեն։ Փորձե՞լ եք պարզել, թե դա ինչ խնդիր է:[/b] – Տեղյակ չեմ։ Ամեն դեպքում մեր ուսումնասիրությունները փաստերի վրա են հիմնվում։ [b]– Նույնն էլ կարող ենք ասել բենզի­նի շուկայում, որտեղ նորից նման գե­րիշխող դիրք զբաղեցնող երկու ըն­կերություններ կան՝ «Ֆլեշը» և «CPS»֊ը, որոնք ունեն իշխանություն­ների հովանավորությունը և գին են թելադրում։[/b] – Ես մշտապես ասել եմ, որ բենզի­նի ոլորտը գտնվում է մեր ուշադրու­թյան ներքո։ Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստա­նից ու Ռումինիայից մեծ քանակու­թյամբ բենզին ներկրել, ինչը փաս­տում է այն մասին, որ շուկայում խո­չընդոտներ չկան։ [b]Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր