4754 դիտում
10:41 27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Դատելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ բենզինի և դիզվառելիքի շուկաների ուսումնասիրությունից՝ հստակեցվել են մասնակիցների կազմը, ներմուծման ծավալները, ներմուծման ծավալները՝ ըստ երկրների, իրացման ծավալները:
Ըստ այդմ, ամենաշատ բենզին ներմուծում ենք Ռուսաստանից. այդպես է եղել և 2017, և 2018 և 2019 թթ.՝ 72, 69 և 95 տոկոս համապատասխան մասնաբաժիններով (2019 թ. հաշվարկը դարձյալ հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով է): Հաջորդը Բուլղարիան է՝ 18, 12 և 5 տոկոս մասնաբաժիններով: Թուրքմենստանից բենզինի ներմուծման բաժինը 2017 թ.՝ 9, 2018 թ.՝ 19 տոկոս է: Իսկ 2019 թ. Թուրքմենստանից բենզին չենք ներկրել: 1 տոկոս Վրաստանի բաժինն է՝ 2017 և 2018 թթ.: 2019 թ. դարձյալ այստեղից բենզին չենք բերել:
Երբ ուսումնասիրում ենք դիզվառելիքի ներմուծման ծավալներն ըստ երկրների, տեսնում ենք, որ առյուծի բաժինը դարձյալ ՌԴ-ինն է՝ 2017, 2018 և 2019 թթ՝ 91.6, 96.5, և 91.9 տոկոս համապատասխան մասնաբաժիններով: Իրանից դիզվառելիք 2017 և 2018 թթ. չենք ներկրել: Փոխարենը 2019 թ. դիզվառելիքի ներկրման ծավալը 7.4 տոկոս է եղել:
Հարց է ծագում՝ իսկ ՏՄՊՊՀ-ն դիտարկե՞լ է, թե պետական գնումների շրջանակում առավել խոշոր իրացման ծավալներ ո՞ր ընկերությունն ունի․․․»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7269 դիտում
11:15 08-11-2016
Երրորդը մեծ քանակությամբ բենզին է ներկրում Ռուսաստանից և Ռումինիայից. «Հայկական Ժամանակ»
2625 դիտում
07:41 16-01-2015
Երևանի քաղաքապետարանը գնել է մեծ քանակությամբ բենզին և դիզվառելիք. Ժողովուրդ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»