211652_close_icon
views-count66499 դիտում article-date 09:31 16-01-2015

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. Mercedes-ը 500 մետր գահավիժել է անդունդը. փրկարարները դիերը դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 07 ՏՕ 068 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի Թասի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գահավիժել անդունդը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և Գորիսի շտապօգնության բրիգադը: Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական խումբը, ովքեր Գորիսի քննչական բաժնի քննիչի, Ճանապարհային ոստիկանների հետ մեծ դժվարությամբ հատուկ ճոպանների միջոցով անդունդից դուրս են բերել վարորդի և ուղևորուհու դիերը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիերը հայտնաբերվել են 4 ժամ որոնելուց հետո, քանի որ ջարդոնի վերածված Mercedes-ից բավականին մեծ հեռավորության վրա էին շպրտվել: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի պետ Գոռ Մանուչարյանն ու քննիչ Սմբատ Բալոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և հավանաբար կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր