211652_close_icon
views-count178746 դիտում article-date 08:00 26-06-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գառնիի ձորում. Opel-ը 600 մետր գահավիժել է անդունդ. փրկարաներն ու ոստիկանները վտանգելով իրենց կյանքը 2 մահացածներին ու 3 վիրավորներին ժայռաբեկորների արանքներից դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 25 XX 522 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի վարչական տարածքում՝ <<Մուշեղի ձոր>> կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր բարձրությունից գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20-ամյա Գևորգ Մկրտչյանը և 31-ամյա Արշակ Հայրապետյանը տեղում մահացել են, իսկ 22-ամյա Լևոն Հարությունյանը, 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանը և 32-ամյա Ռոման Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի 1-ին խումբը, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբյանի գլխավորությամբ: Այնուհետև ժամանել են նույն ջոկատի 2-րդ խումբը փրկարարական ծառայաթյան մայոր Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրակարարները, ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների և մի քանի քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ և տիտանական աշխատանքների արդյունքում են կարողացել թե վիրավորներին և թե մահացածներին դուրս բերել երթևեկելի գոտի, որտեղ բժիշկները, ովքեր նույնպես մեծ դժվարությամբ են հասել դեպքի վայր, քանի որ ճանապարհն անանացանելի էր և մոտ 1 կիլոմետր ոտքով են հաղթահարել, տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացածներն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, յուրաքանչյուրը մոտ 100-150 մետր հեռավարության վրա: Դիերի տեղափոխումը փրկարարները կատարեցին մեծ դժվարությամբ՝ անգամ վտանգելով իրենց կյանքը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Քննիչները նույնպես դեպքի վայրում ոստիկանության ավագ փորձաքրեագետ Արթուր Մելիքյանի հետ մեծ դժվարությամբ էին կատարում դեպքի վայրի զննություն: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Բալոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ) հատկանիշով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները հարևաններ էին, բնակվում էին Ջրվեժ թաղամասում և եկել էին ամառային հանգիստն անցկացնելու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ձեռնարկվում են նաև գործողություններ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենան անդունդից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակների դատաբժշկական, ավտոտեխնիկական և այլն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր