211652_close_icon
views-count2060 դիտում article-date 22:39 16-01-2015

Ծանոթուհուն հրավիրել է բար և գողացել նրա բջջայինը

1978 թ. ծնված Նաիրա Ա.-ն հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Նալբանդյան փողոցում գտնվող բարերից մեկում իր ծանոթ Արտակ Մ.-ն, օգտվելով իր բացակայությունից, պայուսակից գողացել է բջջային հեռախոսը` պատճառելով 140.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով օրերս Անդրանիկի փողոցի 138 շենքից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր