211652_close_icon
views-count797 դիտում article-date 15:28 09-06-2015

Ծանոթուհուն տուն ճանապարհելիս գողացել է նրա համակարգիչը

Հունիսի 8-ին, ժամը 13.30-ին, 1999 թ. ծնված Սյուզաննա Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի գերեզմանատան մոտից գողացել են իր նոթբուքը և բջջային 2 հեռախոսները` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 2000 թ. ծնված Վ. Մ.-ն նշված վայրում Սյուզաննա Ա.-ին տուն ճանապարհելիս` գողացել է խոտերի մեջ դրված համակարգիչը և պահել իր մոտ` հետագայում վաճառելու նպատակով: Նույն օրը, ժամը 17.00-ին, Վ. Մ.-ն ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին` ներկայացնելով համակարգիչը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր