211652_close_icon
views-count14790 դիտում article-date 21:56 27-07-2016

Զինված խմբի կողմից պատանդ վերցված բուժաշխատողներից մեկը քիչ առաջ ազատ է արձակվել. պայմանները փոխվել են

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը քիչ առաջ հայտնեց, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից այսօր պատանդ վերցված բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երեկվա փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինյալներին բուժօգնություն ցուցաբերել փորձող Շտապօգնության աշխատակիցները պատանդ են վերցվել: Մեր տեղեկություններով` ազատ է արձակվել բուժեղբայրներից մեկն է` Դավիթ Տոնոյանը: [img]/ups/images/083497300146964204716263.jpg[/img] Հավելենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ զինված խմբի անդամները պահանջ են ներկայացրել, որպեսզի իրենց մոտ հերթափոխով բուժաշխատողներ ներկայանան` վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։

Նմանատիպ նյութեր