11300 դիտում
12:17 23-07-2016
Պատանդ վերցված 4 ոստիկանից 2-ն ազատ են արձակվել. tert.am
Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պատանդ վերցված չորս ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել, այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում ասել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ նախորդ օրը տեղի է ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի և անդամ Վարուժան Ավետիսյանի հանդիպումը, որի ժամանակ էլ նման որոշում է կայացվել, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2016/07/23/vitali-2/2086867]tert.am[/url]-ը:
«Մեր այն տղաների հետ, որոնք գտնվում են զորամասում, մեր մարտական երիտասարդ հայ տղաների հետ համատեղ որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք։ Եվ մենք շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանի ազատ ենք արձակել։ Հիմա գործընթաց է գնում»«– ասել է նա։
Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ իրենք պայմանավորվածություն ունեն, որ պետք է ստեղծվի մամուլի կետ՝ ՊՊԾ գնդի և ոստիկանության վերահսկողության տակ գտնվող տարածքի միջև ընկած չեզոք գոտում, որտեղից շուրջօրյա լրատվություն կապահովվի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/07/23/vitali-2/2086867]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
2105 դիտում
20:42 17-01-2015
Սիրիայում պատանդ վերցված իտալացի աղջիկներն ազատ են արձակվել. տեսանյութ
14748 դիտում
21:56 27-07-2016
Զինված խմբի կողմից պատանդ վերցված բուժաշխատողներից մեկը քիչ առաջ ազատ է արձակվել. պայմանները փոխվել են
1156 դիտում
14:40 24-08-2015
Պակիստանում թալիբներն ազատ են արձակել պատանդ վերցված չինացուն
Այս բաժնից
583 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում
1081 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը