211652_close_icon
views-count1012 դիտում article-date 13:35 17-01-2015

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Գավառում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է թույլ ձյուն: Մարտունի-Գավառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր