211652_close_icon
views-count5220 դիտում article-date 09:01 18-01-2015

Գյումրիում ընտանիքի անդամներին սպանած Պերմյակովի փաստաբանը հրաժարվել է պաշտպանել նրա շահերը. ռուսական BBC-ի անդրադարձը

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ Գյումրիում մի ընտանիքի սպանած ռուս զինվորական Վալերի Պերմյակովի փաստաբանը հրաժարվել է նրա շահերը պաշտպանելուց: Թամարա Յայլոյանը հայտնել է, որ չի կարողացել «տանել» մարդասպանի պատմածները: «Իմ որոշումն էմոցիոնալ է: Երբ նա սկսել պատմել, թե ինչպես է դանակով հարվածել երեխաներին, ես այլեւս չկարողացա լսել եւ դուրս եկա սենյակից: Գուցե որոշումս պրոֆեսիոնալ չէ, բայց այդպես է»,-ասել է Յայլոյանը: Նա նշել է, որ Պերմյակովը հոգեկան հիվանդի տպավորություն չի թողել, եւ այդպես էլ չի պատասխանել հարցին, թե ինչու է սպանել: Ավելի վաղ Պերմյակովը խոստովանել որ, որ սպանել է ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ 2-ամյա երեխային:

Նմանատիպ նյութեր