2346 դիտում
11:41 19-01-2015
Ռուբլու անկումը հարվածելու է 9 պետությունների տնտեսություններին. Guardian
Ռուսական դրամի անկումը լուրջ սպառնալիք է 9 երկրների տնտեսությունների համար, որոնց քաղաքացիներն աշխատում են Ռուսաստանում և դրամական փոխանցումներ են կատարում, գրում է The Guardian-ը:
Թերթը, հղում անելով Համաշխարհային բանկին, նշում է, որ ընդհանուր առմամբ այդ երկրները 2015 թվականին կարող են կորցնել ավելի քան 10 մլրդ դոլար: Թերթը հավելում է նաև, որ այդ երկրներից մի քանիսում ռուբլու անկումը կարող է նույնիսկ այդ ամենի արդյունքում քաղաքական ճգնաժամ հրահրել:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ դրամական փոխանցումների 21%-ը Հայաստանին է բաժին ընկնում, 12%-ը՝ Վրաստանին, 31,5%-ը՝ Ղրղզստանին, 25%-ը՝ Մոլդովային, 42%-ը՝ Տաջիկստանին, 5,5%-ը՝ Ուկրաինային, 4,5%-ը՝ Լիտվային, 2,5%-ը՝ Ադրբեջանին և 12%-ը՝ Ուզբեկստանին:
Նմանատիպ նյութեր
4472 դիտում
19:35 24-08-2015
Ռուսաստանում ռուբլու անկումը խուճապ է առաջացրել
3759 դիտում
16:22 21-01-2016
Ռուբլու փոխարժեքի ներկայիս անկումը փլուզում չէ. Պեսկով
Այս բաժնից
1045 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
937 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
976 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»