855 դիտում
14:06 19-01-2015
Մարզային շտապօգնության մեքենաների վրա կտեղադրվեն GPS սարքավորումներ
Հունվարի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 107 դեպքի: Վ. Գաբրիելյանը զեկուցեց նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին:
ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանը զեկուցեց մարզային հրշեջ-փրկարարական մեքենաների վրա տեղադրված 196 GPS սարքերի մասին: Ընթացքի մեջ են ևս 4 սարքի տեղադրման աշխատանքները:
«103» ծառայության հասանելիությունն ու արդյունավետությունը մարզերում ապահովելու նպատակով` Ա. Երիցյանը հանձնարարեց GPS սարքավորումներ տեղադրել նաև մարզային շտապօգնության մեքենաների վրա։
ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը զեկուցեց Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում հունվարի 18-ին կայացած քաղաքապետի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին:
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
12:15 21-11-2014
Մարզային հիվանդանոցների շտապօգնության մեքենաների վիճակը, անձնակազմի գործունեությունը. Սուր անկյուն. տեսանյութ
1907 դիտում
20:33 19-09-2016
«GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան
7629 դիտում
18:27 06-11-2017
Ռուսաստանում, հնարավոր է, խեղաթյուրում են GPS տվյալները՝ Պուտինի անցուդարձը թաքցնելու համար
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»