211652_close_icon
views-count1283 դիտում article-date 12:45 19-01-2015

Մի քանի օրից Հենրիխ Մխիթարյանը կվերսկսի մարզումները ընդհանուր խմբի հետ

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ շաբաթվա վերջում կվերսկսի մարզումները ընդհանուր խմբի հետ, հայտնում է ակումբի մամլո քարտուղարությունը: 25-ամյա կիսապաշտպանը շարունակում է անհատական ծրագրով ապաքինվել ազդրի վնասվածքից: Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Բեռլինի «Հերտա»-ի հետ կայացած խաղի ժամանակ:

Նմանատիպ նյութեր