1721 դիտում
15:28 19-01-2015
Գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներն այլևս ֆանտաստիկա չեն. անգլիացի գիտնական
Տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ, որոնք թույլ են տալիս ԴՆԹ-ի մոլեկուլը ձևափոխել, մոտ ժամանակներում ըստ Անգլիայի Բատայի համալսարանի գիտնականների, գիտությունը կարող է ստեղծել գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ: Կենդանիների կլոնավորման գծով մասնագետ Տոնի Պերին հայտնել է գենետիկայի ոլորտում հեղափոխության մասին:
Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում նա մանրամասն նկարագրել է մկների գենոմի տեսակի արհեստական փոփոխության մեխանիզմները ԴՆԹ-ի մոլեկուլում:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում գիտնականն ասել է, որ իր նկարագրած մեթոդի արդյունավետությունը համարյա 100% է: Նա նաև ավելացրել է, որ գենետիկ հետազոտություններն այնքան են զարգացել վերջին երկու տարում, որ «երեխաներ նախագծելն» արդեն ֆանտաստիկա չէ:
Ըստ Տոնի Պերիի՝ մարդու գենետիկ մոդիֆիկացման մեխանիզմները կկանխեն հիվանդությունների առաջացման պատճառները, իսկ հասարակությունն ու իշխանությունները պետք է պատրաստ լինեն այս թեմայով շատ լուրջ քննարկումների:
Նմանատիպ նյութեր
10912 դիտում
17:38 10-07-2018
Ջանլուիջի Բուֆոն. Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» ֆանտաստիկա կլինի
2569 դիտում
18:29 17-05-2021
Յուրգեն Կլոպը՝ Ալիսոնի գոլի մասին. Դա ուղղակի ֆանտաստիկա էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3253 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը