Ջանլուիջի Բուֆոն. Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» ֆանտաստիկա կլինի
«Յուվենտուսի» նախկին լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որն այս ամռանը տեղափոխվեց ՊՍԺ, մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հավանական տեղափոխությունը թուրինյան ակումբ:
«Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» ինձ չի զարմացնի: Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար, քանի որ «Յուվենտուսի» օգտին է, նա թիմի նոր հերոս կդառնա:
Էական չէ, որ ես այդպես էլ Կրիշտիանուի հետ միասին չեմ խաղա: Ավելի էական էին այն երկու գոլերը, որոնք նա ինձ խփեց ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում:
Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» ֆանտաստիկա կլիներ ամբողջ իտալական ֆուտբոլի համար», ասել է Բուֆոնը: