Կամփոփվի Եվրոպայի խորհրդի 2014 թ. «Լավագույն գործելակերպի ծրագիրը»
Վաղը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի 2014թ. «Լավագույն գործելակերպի ծրագրի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որտեղ մրցանակներ կհանձնվեն ծրագրում հաղթած հայկական համայնքներին:
Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման բարեփոխումների փորձագիտական կենտրոնի առաջնային ծրագրերից մեկը` «Լավագույն գործելակերպի ծրագիրը», առաջին անգամ իրականացվեց Հայաստանում 2014 թվականին:
Ծրագրի նպատակն էր բացահայտել, հանրորեն ճանաչել և տարածել հայկական համայնքներում կիրառվող լավագույն գործելակերպերը հետևյալ երեք ոլորտներում` քաղաքացիական մասնակցության խթանում, նախադպրոցական և արտադպրոցական կրթություն, տեղական արվեստների և արհեստների զարգացում:
Ծրագիրն իրականացվում է Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում: