211652_close_icon
views-count3031 դիտում article-date 09:16 20-01-2015

«Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման «բաց» տեսակի ռեժիմի փակումը եղել է Հովհաննես Մանուկյանի որոշմամբ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժի կրման «բաց» ռեժիմը «փակվել» է: Պատժի այս տեսակը կրող դատապարտյալն իրավունք ունի աշխատանքային օրերին առավոտյան լքել ազատազրկման վայրը, ասենք աշխատանքի, իսկ երեկոյան նորից պետք է վերադառնա համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Թերթի տեղեկություններով՝ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման «բաց» տեսակի ռեժիմի փակումը եղել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի որոշմամբ: «Կոշ» ՔԿՀ-ում այս ռեժիմով պահվող դատապարտյալների խնդիրը դեռևս չի լուծվել: Բանն այն է, որ ՀՀ քրեակատարողական վարչությունից դատապարտյալներին ասել են, թե նրանց տեղափոխելու են «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ ևս գործում է դատապարտյալների պահման «բաց» ռեժիմ: Սակայն «Վարդաշեն»-ը պատրաստ չէ ընդունելու, քանի որ «բաց» ռեժիմով պահվող դատապարտյալների թիվն ավելացնելու համար ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ են տարվում, որից հետո միայն «Կոշի» դատապարտյալներին կտեղափոխեն այնտեղ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր