211652_close_icon
views-count5596 դիտում article-date 20:17 10-10-2022

«Կոշ» ՔԿՀ նախկին պետը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման. պաշտպանը դատավճռի դեմ բողոք կներկայացնի. News.am

NEWS.am-ը հայտնում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, «Զոն նայող» դատապարտյալից 700.000 դրամ կաշառք ստանալու համար «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 5 տարվա ազատազրկման։

Բաղդասարյանը մեղադրվում էր նաեւ յուրացում կատարելու մեջ, սակայն դատարանն այդ հոդվածով նրան արդարացրեց։ Նշանակված պատժում հաշվակցելով Լյովա Բաղդասարյանի՝ նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 3 ամիս ժամկետը՝ դատարանը որպես վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը՝ 4 տարի 8 ամիս ժամկետով։

Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չեն դատավճռի հետ եւ պատրաստվում է Վերաքննիչ դատարան բողոքարկել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր