211652_close_icon
views-count2588 դիտում article-date 11:59 20-01-2015

Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սկսում է զիջել դիրքերը. Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է, որ տարիներ շարունակ հարկատուների ցուցակը գլխավորող Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սկսում է զիջել դիրքերը: Սա ոչ միայն արտադրական ծավալների կրճատման մասին է փաստում, այլև ներքին ինչ-ինչ խնդիրների: Դեռևս կոմբինատի նախկի ղեկավարի Մաքսիմ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին գործարանը կառավարությունից միլիոնավոր դոլարների վարկ է ստացել: Պաշտոնից հեռացել է Մաքսիմ Հակոբյանը, ու եկել են նոր «տերերը»՝ ավստրալացիները, իրենց նոր պահանջներով: Արդեն տևական ժամանակ է՝ վերջիններս լայնածավալ ստուգումներ են իրականացնում գործարանում, որ պարզեն, ի վերջո, այդ վարկն ինչի՞ վրա է ծախսվել։ Ըստ տեղեկությունների՝ այնքան «մասնագիտորեն» է յուրացումը կատարվել, որ նոր տերերը չեն կարողանում հետքի վրա «դուրս գալ»: Ի դեպ, ստուգումների արդյունքում որոշ աշխատողների աշխատավարձերի անհամապատասխանություններ են ջրի երես դուրս եկել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր