211652_close_icon
views-count1832 դիտում article-date 13:11 14-03-2015

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել են նախագահականի մոտ՝ պարտք՝ պարտքի դիմաց առաջարկով

Նաիրիտցիներն այսօր` մարտի 14-ին, ինչպես եւ խոստացել էին, հավաքվել են նախագահական նստավայրի մոտ եւ պահանջում են չվճարվող պարտքի դիմաց իրենց ազատել կոմունալ վարձավճարներից: «Ինչպես հասկանում ենք, այլ տարբերակ չի մնում: Միակ տարբերակը սա է՝ պարտք՝ պարտքի դիմաց: Համ տարիներ շարունակ չեն վճարել, համ էլ հարկադիր պարապուրդի են մատնել»,- [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին ցուցարարները, ինչպես նաեւ փոխանցեցին, որ շարունակելու են այս պահանջը առաջ տանել՝ միաժամանակ պահանջելով նաեւ իրենց չվճարված աշխատավարձը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ մարտի 13-ին հանդիպել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն գործարանի աշխատակիցներին ոչ մի հստակ երաշխիք չի տրվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին «Նաիրիտ»-ի աշխատակիցները: Նրանց ասել են, որ քացախաթթվի արտադրության վաճառքի եւ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո նոր միայն կարելի է խոսել աշխատավարձերի վճարման մասին: Միաժամանակ ավելացրեցրել էին, որ հանդիպման արդյունքները իրենց չեն գոհացրել եւ վաղը՝ մարտի 14-ին, կհավաքվեն նախագահի նստավայրի մոտ: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր