7032 դիտում
12:14 20-01-2015
Հակառակորդի արձակած կրակոցից հերթական զինծառայողն է մահացել
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ս. Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք նաեւ, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել:
Նմանատիպ նյութեր
4470 դիտում
12:11 02-10-2014
Արցախում հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է մահացել
3742 դիտում
16:19 14-10-2014
Հակառակորդի արձակած կրակոցից 19-ամյա զինվոր է վիրավորվել
Այս բաժնից
460 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
487 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
418 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից