211652_close_icon
views-count950 դիտում article-date 19:29 20-01-2015

Լոռու մարզպետը հանձնարարել է ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրեր կազմել

Նախօրեին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հիշատակը: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում ստացվել է 9 ահազանգ, որից 6-ը հրդեհի դեպքեր են եղել, 2-ը՝ տրանսպորտային պատահարներ և մեկը՝ կենցաղային: 2014թ. մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողությանն անդրադառնալով, մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ վարչական հսկողության մարզային հանձնաժողովի նախագահ Ալիկ Սահակյանը նշեց, որ 2015թ. համար վարչական հսկողության ծրագիրը հաստատված է և համայնքների ցանկը տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքէջում: Մարզպետը հանձնարարեց համայնքների ղեկավարներին ուղարկել ստուգումների անցկացման ժամանակացույցը: Գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը տեղեկացրեց, որ 2014թ. պետական աջակցությամբ գյուղացիներին մատչելի գներով բաշխված դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի գումարներն ամբողջությամբ հավաքագրված են, իսկ 2015թ. համար նախատեսված հայտերն ուղարկվել են Գյուղնախարարություն: Ա. Նալբանդյանը վարչության պետին հանձնարարեց կազմել Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մարզային ծրագրեր: Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ, հայտնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր