25335 դիտում
19:59 29-12-2015
Նկարիչների միությունում ասեղ գցելու տեղ չկար. կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 ԴՈՒՌ» ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` դեկտեմբերի 29-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «100 ԴՈՒՌ» լուսանկարչական ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեղինակն է Խաչիկ Եղոյանը, իսկ լուսանկարիչը` Ռուբեն Մարտիրոսյանը:
«100 ԴՈՒՌ» լուսանկարչական ստեղծագործական խումբը շրջել է ողջ Հայաստանում, Ջավախքում, Արցախում, Արևմտյան Հայաստանում, լուսանկարել Հայ առաքելական եղեկեցու դռները` 100 եկեղեցիների դռների շեմով միասին համազգային աղոթք բարձրացրել առ Աստված, որպեսզի հայոց արդարությունը հաղթի և այլևս ցեղասպանությունների ու արհավիրքների չհանդիպի հայ ժողովուրդը:
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Մինչ ցուցահանդեսի բացումը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տերունական աղոթք կարդաց, իսկ մի քանի հոգու ելույթից հետո ցուցահանդեսը հայտարարվեց բացված:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ցուցահանդեսը մարդաշատ էր: Այն դիտելու համար մեծ թվով սիրված ու ճանաչված մտավորականներ էին այցելել և, որ ամենակարևորն է` ներկա էին և մեծ բավականությամբ ցուցահանդեսը դիտում էին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս ցուցահանդեսը կարելի է համարել այս տարվա ամենալավ ու կայացած ցուցահանդեսներից, իսկ հեղինակները ցուցաբերել էին մեծ պրոֆեսիոնալիզմ: Նայելով լուսանկարներին` մի բան ես մտածում. ե՞րբ է հայոց արդարության դուռը բացվելու:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` ցուցահանդեսից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+
Նմանատիպ նյութեր
17349 դիտում
22:54 17-05-2015
Վանաձորում կայացավ «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը. դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
63682 դիտում
17:58 03-10-2015
Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում ասեղ գցելու տեղ չկար. գինու փառատոնը կայացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ