211652_close_icon
views-count1375 դիտում article-date 21:14 21-01-2015

Պատանդներին ահաբեկչից փրկած մահմեդականը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել

Լասան Բատիլին, որը Փարիզի սուպերմարկետում ահաբեկչի հարձակման ժամանակ փրկել էր մի քանի պատանդի, Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել: Երկրի վարչապետ Մանուել Վալսը բոլոր ֆրանսիացիների անունից շնորհակալություն է հայտնել մալիացուն: Հիշեցնենք, որ երբ զինված իսլամիստը սպանել է մի քանի պատանդի, Լասսան Բատիլին, որը սուպերմարկետում էր աշխատում, գնորդներից մի քանիսին հասցրել է թաքցնել սառցախցիկում: Որոշ ժամանակ անց էլ նրան հաջողվել է փախչել: Սկզբում ոստիկանները կարծել են, թե նա իսլամիստի հանցակիցն է, սակայն երիտասարդը պատմել է եղելությունը:

Նմանատիպ նյութեր