211652_close_icon
views-count1387 դիտում article-date 11:14 24-08-2015

Ֆրանսիայի նախագահն անձամբ կպարգևատրի Ամստերդամ-Փարիզ գնացքն ահաբեկչությունից փրկած զբոսաշրջիկներին

Բրիտանացի Քրիս Նորմանը, ամերիկացիներ Սփենսեր Սթոունը, Էնթոնի Սեդլերը և Ալեք Սքարլատոսը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից այսօր կպարգևատրվեն Ֆրանսիայի պետական Պատվո լեգեոնի շքանշանով: Հիշեցնենք, որ վերջիններիս հաջողվել էր վնասազերծել Ամստերդամից Փարիզ ուղևորվող գնացքի մեջ գտնվող մարոկկացի 26-ամյա ահաբեկիչ տղամարդուն, ով գնացքում հրազենից կրակ էր բացել, իսկ մի քանի րոպե անց նրան կարողացել էին վնասազերծել 4 զբոսաշրջիկները: Այդ կապակցությամբ իր երախտագիտությունն էր հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Նմանատիպ նյութեր