211652_close_icon
views-count26603 դիտում article-date 12:55 21-01-2015

Գյումրիում արցունքն աչքերին հրաժեշտ են տալիս ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների 7-րդ անդամին՝ փոքրիկ Սերյոժային

Գյումրիում այսօր՝ հունվարի 21-ին, հրաժեշտ են տալիս Պերմյակովի կատարած ոճրագործության հետևանքով սպանված Ավետիսյանների ընտանիքի 7-րդ անդամին՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին: Վաղ առավոտից բազմամարդ է թե եկեղեցին և թե նրան հարակից փողոցները: Այսօր ևս Գյումրին արցունքոտ է. հավաքվածները չեն կարողանում զսպել արցունքները, նրանցից շատերն անգամ բարձրաձայն են սգում ողբերգության զոհ դարձած ընտանիքի վերջին անդամի մահը: Փոքրիկի հուղարկավորությանը մասնակցում են ոչ միայն Ավետիսյանների հարազատները, այլև Հայաստանի տարբեր մասերից ժամանած քաղաքացիներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ և հասարակական գործիչներ: [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/20/40338/]Հիշեցնենք[/url], որ երեկ Ա. Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԱԺ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր