22710 դիտում
19:42 19-01-2015
Փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը լսելուց հետո, արցունքն աչքերին մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել հիվանդանոցում. փետրվարի 2-ին Սերյոժան կդառնար 7 ամսական
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում արցունքն աչքերին մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, ովքեր 6-ամսական Սերյոժայի մահվան լուրը լսելուց հետո, եկել էին նրա հարազատներին ցավակցելու:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հիվանդանոցում հավաքված քաղաքացիներից շատերը ոչ մի ազգակցական կապ չունեն Ավետիսյանների ընտանիքի հետ, բայց նրանց հարազատների նման կիսում են Ավետիսյանների միակ ժառանգի` Սերիոժայի կորուստը: Կային քաղաքացիներ, ովքեր մինչեւ հիվանդանոց այցելելը չէին իմացել, որ փոքրիկը մահացել է եւ խաղալիքներով եկել էին նրան տեսակցության: Հիվանդանոցի անձնակազմը, ովքեր ծնողի հոգատարությամբ ամեն կերպ պայքարել էին փոքրիկի կյանքի համար եւս սգում է փոքրիկի մահը: Ճիշտ է՝ կան մասնգիտություններ, որոնք սառնասրտություն են պահանջում՝ այդ թվում նաեւ բժշկությունը, լրագրությունը, բայց սա այն դեպքերից է, երբ ոչ մի կերպ հնրավոր չէ քողարկել հուզմունքը եւ ծանր կորստյան վիշտը: Հիվանդանոցում անգամ մյուս հիվանդների հարազատները իրենց փոքրիկներին թողած սգում են Սերյոժայի կորուստը եւ աղոթում նրա հոգու հանգստության համար:
«Փետրվարի 2-ին Սերյոժան պետք է դառնար 7 ամսական, բայց գուցե կարոտը ավելի ուժեղ գտնվեց եւ նա գնաց իր ընտանիքի մոտ»,- ասաց հիվանդանոցում գտնվող քաղաքացիներից մեկը:
Ավելի ուշ՝ հավաքված քաղաքացիները հեռացան հիվանդանոցից: Այս պահին հիվանդանոցում միայն փոքրիկի հարազատներն են:
Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ այսօր` հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
«Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից: Դրանիցառաջ էլ տեղկացրել էինք, որ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար»:
ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայություն
Հունվարի 12-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էինք[/url], որ այդ օրը ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիերը:
Նմանատիպ նյութեր
26603 դիտում
12:55 21-01-2015
Գյումրիում արցունքն աչքերին հրաժեշտ են տալիս ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների 7-րդ անդամին՝ փոքրիկ Սերյոժային
Այս բաժնից
1051 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1531 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1189 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am