2419 դիտում
19:13 21-01-2015
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողին սպանելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու, Գասպարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
21.01.2015թ.` ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ: Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը՝ ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
1403 դիտում
18:17 22-09-2015
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
7148 դիտում
16:18 14-05-2018
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին