7085 դիտում
16:18 14-05-2018
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Պետրոսյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/14/1095940/]վիրավորում [/url]ստանալու հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Շ.Պետրոսյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
18:17 22-09-2015
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
1250 դիտում
15:14 13-01-2015
Հարուցվել է քրեական գործ՝ ադրբեջանական տարածքից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
Այս բաժնից
850 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին