211652_close_icon
views-count1293 դիտում article-date 17:56 22-01-2015

Սյունիքի մարզում տեսչական ստուգումներ են իրականացվում

2014թ. հունիսի 6-ից 14-ը ՀՀ Սյունիքի մարզպետարանում իրականացվել էին ՀՀ նախագահի 2012թ. հունիսի 2-ի հրամանագրի դրույթների գործնական կատարման տեսչական ստուգումներ: Գլխավոր ռազմական տեսչության կողմից տրվել էին համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված թերությունների վերաբերյալ: Սույն թվականի հունվարի 19-ից 24-ը Գլխավոր ռազմական տեսչության հանձնախմբի, ինչպես նաև տեսչական ստուգումների մասնակից ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից Սյունիքի մարզպետարանում, մարզի վեց` Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքային համայնքներում և դրանց հարակից գյուղական համայնքներում իրականացվում է թերությունների վերացման գործընթացի ստուգում: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր