Նախագահի հրամանագրով Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: