211652_close_icon
views-count1804 դիտում article-date 17:08 22-01-2015

Ռուս պատգամավորները կայցելեն Գյումրի

Այսօր ՌԴ Պետդումայի մի քանի պատգամավորներ կայցելեն Գյումրի: Այցի շրջանակներում նրանք կգնան զոհված Ավետիսյանների ընտանիքի շիրիմին ծաղկեպսակներ դնելու և պատվելու նրանց հիշատակը և հանդիպելու քաղաքի բնակիչների հետ: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը: Բացի այդ, Գյումրի կժամանեն նաև ԱՊՀ երկրների գործով հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան, նույն հանձնաժողովի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը և ՌԴ Պետդումայի ղեկավարի խորհրդական Միխայիլ Կրոտովը: «Մենք գնում ենք կարճ՝ երկու օր ժամանակով: Թռիչքն այսօր է: Մեր նպատակն է ծաղկեպսակներ դնել սպանության արդյունքում զոհված ընտանիքի շիրիմներին:Նախատեսվում են նաև հանդիպումներ խորհրդարանում, ինպես նաև Գյումրիի ղեկավար մարմիների և բնակիչների հետ: Մենք պետք է խոսենք նրանց հետ և պարզենք մեր դիրքորոշումները»,-ասել է Ռեզնիկը:

Նմանատիպ նյութեր