211652_close_icon

Վեյկ ան Զեե. Արոնյանը զիջել է ամերիկացի Ուեսլի Սոյին

views-count4035 դիտում article-date 18:16 13-01-2015
Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ընթացող գերհզոր մրցաշարում երեկ կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Ա մրցաշարում հանդես եկող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով զիջել է ամերիկացի Ուեսլի Սոին: Իսկ Բ մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյանը մրցել է արաբ Սալեմի հետ և խաղն ավարտվել է ոչ-ոքի: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի լեհ Վոյթաշեկի հետ, իսկ Սևյանի մրցակիցը կլինի Պոտկինը:

Նմանատիպ նյութեր