211652_close_icon
views-count1583 դիտում article-date 20:01 23-01-2015

«Սեւ» արկղը հաստատել է AirAsia-ի ինքնաթիռի վթարային վիճակը

Մալայզիական AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի «սեւ» արկղերից մեկի վերծանումը հաստատել է, որ ողբերգությունից առաջ ինքնաթիռը վթարային վիճակում է գտնվել: Ձայնագրություններում հստակ են այն ազդանշանները, որոնք հնչում են ինքնաթիռի անկման դեպքում: Օդաչուները մինչեւ վերջին վայրկյանը փորձել են ինքնառիռը դուրս բերել այդ վիճակից: Մասնագետների խոսքով՝ վերծանումից պարզ է դառնում, որ ամենայն հավանականությամբ, ինքնաթիռն անսպասելիորեն բարձրություն է հավաքել՝ չափազանց ցածր արագությամբ: Փորձագետները չեն բացառում նաեւ ահաբեկչության գործոնը:

Նմանատիպ նյութեր