839 դիտում
12:47 23-01-2015
Boeing777-ի կործանման պատճառների հետազորության արդյունքները կհրապարակվեն 2015թ-ի երկրորդ կեսին
Մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանման պատճառների վերջնական հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն 2015 թ-ի երկրորդ կեսին: Այս մասին հայտնել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Մալայզիայի կառավարության ղեկավար Նաջիբ Տուն Ռազակիին:
Լրատվամիջոցները հայտնել են , որ Ռյուտեն վստահեցրել է իր պաշտոնակցին, որ ամենից առաջ հաշվետվությունը կփոխանցվի մալայզիական կողմին և միայն դրանից հետո այն կհրապարակվի:
Ինքնաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացություն դեռ չկա: Հայատնի է, որ Կիևի իշխանությունները և արևմուտքը կործանման մեջ մեղադրել էին անջատողական ուժերին:
Ի դեպ՝ 2014թ-ի սեպտեմբեր ամսին Հոլանդիայի անվտանգության խորհուրդը հրապարակել էր կործանման պատճառների մասին հաշվետվություն, որում նշվում էր, որ ինքնաթիռը արտաքին ազդեցության հետևանքով է վնասվել օդում:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերւթյան ինքնաթիռը Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչելիս 2014թ-ի հուլիսի 17-ին կործանվել էր Ուկրաինայի Դոնեցկի շրջանում:
Նմանատիպ նյութեր
10619 դիտում
21:46 25-09-2017
Գյումրու թատրոնը ամփոփում է 2017թ. առաջին կեսին արվածը և երկրորդ կեսին անելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
872 դիտում
22:58 02-07-2014
Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 7-ին
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
970 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1009 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»