2427 դիտում
14:37 23-01-2015
Հնդկաստանի քաղաքները մաքրում են շներից և սուրբ կովերից՝ Օբամայի այցի կապակցությամբ
Հնդկաստանի իշխանություննները ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի այցի կապակցությամբ հրահանգել են կարգի բերել փողոցները: Փողոցներից հեռացվում են թափառական շներն ու սուրբ համարվող կովերը: Աշխատողները, որ ողջ օրվա գործի համար ստանում են ընդհամենը 4.8 դոլար, կարգի են բերում նաև Թաջ-Մահալի դամբարանը և նրա շրջակայքում գտնվող ջրավազանները:
Լրատվամիջոցները հայտնել են, որ ողջ աշխատանքներին ներգրավվել է մոտ 600 աշխատակից:
Բ. Օբանա և նրա կինը ժամանելու են հունվարի 27-ին:
Կառավարությունը պատշաճ մակարդակով պատրաստվում է նրանց դիմավորելուն. հունվարի 26-ին տեղի ունենալիք զինվորական երթի կապակցությամբ զարդարվել և գունագեղ ներկվել են շրջակայքի շենքերն ու շինությունները:
Կենդանիներին սկսել են հավաքել փողոցներից դեռ հունվարի սկզբին և տանում են հատուկ կացարաններ:
Նմանատիպ նյութեր
1700 դիտում
23:12 24-12-2014
Իտալիայի կրկեսում շներից պանդաներ են «սարքել»
2002 դիտում
18:27 20-06-2015
Խոզերը շներից եւ կապիկներից խելացի են. գիտնականներ
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
973 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1012 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»