211652_close_icon
views-count4221 դիտում article-date 15:48 07-02-2015

Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ վիրավորված Հովհաննեսը 3-րդ անգամ է վիրահատվել

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն փորձերը կասեցնելու ժամանակ վիրավորված զինծառայողներից շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը երրորդ անգամ է վիրահատության ենթարկվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով՝ վիրահատել են Հովհաննեսի կրծքավանդակն ու լյարդը: «Վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը եւ ներկա պահին վիճակը ծանր կայուն է»,-ավելացրեց Արամ Ասատուրյանը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ առաջին վիրահատությունից հետո վիրահատել են Հովհաննեսի ողնաշարը: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն էին ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ էր ունեցել: Զոհվել էին լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Կան նաև վիրավորներ:

Նմանատիպ նյութեր