211652_close_icon
views-count1482 դիտում article-date 17:47 24-01-2015

Պորոշենկոն փակուղու մեջ է դնում նույնիսկ ԱՄՆ Պետդեպ-ին. Ալեքսեյ Պուշկով

ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փակուղու մեջ է դնում նույնիսկ ԱՄՆ պետական դեպարտամենտին: Նա իր Twitter-ի էջում գրել է. «Այնտեղ դեռ չեն կողմնորոշվել՝ մեղադրել զինյալներին Դոնեցկում տեղի ունեցած կանգառի հրակոծման համար: Ինչպես նաև 9000 ռուս զինվորների Ուկրաինայում գտնվելու մասին աբսուրդը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դավոսի համաշպարհային տնտեսական համաժողովի ընթացքում մեղադրել էր ռուսական կողմին Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի կործանման մեջ: Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է նախագահ Պորոշենկոյի այն հայտարարությունը, թե Ուկրաինայում գտնվում է 9000 ռուս զինվոր, Պետդեպ-ի ներկայացուցիչ Ջեն Պսակին պատասխանել է, որ ինքը չունի ճշտված և հաստատված տեղեկատվություն այդ մասին:

Նմանատիպ նյութեր