Կոկո Շանելի լավագույն ցիտատները. ֆոտոշարք
Կոկո Շանելը հայտնի էր ոչ միայն աքսեսուարների եւ օծանելիքի սեփական հավաքածուներով, այլեւ կյանքի եւ նորաձեւության մասին հետաքրքիր կարգախոսներով:
-Անփոխարինելի լինելու համար պետք է լինել տարբեր:
-Բնությունը տալիս է դեմք, որը դուք ունենում եք 20 տարեկանում: Կյանքը ձեւավորում է այդ դեմքը, որն ունենում եք 30 տարեկանում: Իսկ ահա 50 տարեկանում Դուք ստանում եք այն դեմքը, որին արժանի եք:
-Նորաձեւությունն անցողիկ է, ոճը՝ մնայուն:
-Մի անգամ մի երիտասարդ կին ինձ հարցրեց, թե մարմնի որ մասերին է պետք օծանելիք ցանել: Պատասխանեցի՝ այն մասերին, որոնք կցանկանայիք, որ համբուրեր տղամարդը:
-Գեղեցկության մասին մտածելուց պետք է սկսել սրտից եւ հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի օգնի:
-Չեմ հասկանում, թե ինչպես կարող է կինը տանից դուրս գալ առանց իրեն կարգի բերելու: Գուցե այդ օրը Դուք հանդիպեք ձեր ճակատագրին: Հետեւաբար, պետք է հնարավորինս իդեալական լինել:
-Շահրեզադեի պես հագնվելը հեշտ է, իսկ ահա փոքրիկ սեւ զգեստ ընտրելը՝ չափազանց դժվար:
-Եթե մարդը բոլոր կանանց մասին վատ է խոսում, ուրեմն «վառված» է նրանցից մեկի կողմից: