211652_close_icon
views-count1061 դիտում article-date 13:54 27-01-2015

Դեկտեմբեր ամսին ստացված դիմումների ու գրությունների պատասխանները տրվել են սահմանված ժամկետներում

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից 2014 թվականի դեկտեմբերին ստացել են 10 հազար 468 դիմում և գրություն: Ստացված բոլոր դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Թերացումներ կամ բացթողումներ չեն արձանագրվել: Կատարողականի ապահովման ցուցանիշը կազմել է 100 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր