211652_close_icon

Ավետիսյանների գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ

views-count2318 դիտում article-date 20:32 27-01-2015
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Իրավահաջորդների անունները գաղտնի են պահվում՝ հենց հարազատների ցանկությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000][url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]SHAMSHYAN.com[/url][/color]-ը, հունվարի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի:

Նմանատիպ նյութեր